Հաշվի առնելով վիրահատության հանգամանքը՝ Արա Բաբլոյանը հարցաքննության է կանչվել իր նախընտրած ժամին |armtimes.com|

armtimes.com: Արա Բաբլոյանը օրենքով սահմանված կարգով հրավիրվել է հարցաքննության։ Նա հրավիրվել է առավոտյան, սակայն հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է և Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16։00֊ին, հարցաքննությունն էլ իր խնդրանքով ընդհատվել է հաջորդ օրը ներկայանալու պայմանով:

Այս մասին ՀԺ-ին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, մամուլում այսօր տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Արա Բաբլոյանը ստիպված է եղել կիսատ թողնել վիրահատությունը՝ ՀՔԾ ներկայանալու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով