news.am։ Միացյալ ազգերի կազմակերպության օրը (United Nations Day), որն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 24-ին, հռչակվել է 1947-ի հոկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի № 168 բանաձեւով՝ ի նշանավորումն 1945-ին ուժի մեջ մտած ՄԱԿ կանոնադրության տարեդարձի, հաղորում է Calend-ը։
Գլխավոր ասամբլեան 1971 թվականին ընդունեց № 2782 բանաձեւը, որում նշվում էր, որ Միացյալ ազգերի կազմակերպության օրը պետք է դառնա միջազգային տոն, եւ անդամ-պետություններին առաջարկվում էր այն նշել որպես պետական տոն։
ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային խաղաղության, անվտանգության եւ պետությունների միջեւ համագործակցության զարգացման պահպանման եւ ամրապնդման նպատակով։
ՄԱԿ-ի առաջին փաստաթղթերից է 1948-ի դեկտեմբերին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
Նեկայում ՄԱԿ-ին անդամագրված են 193 երկրներ, որոնք միաժամանակ հադիսանում են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի անդամներ։ ՄԱԿ-ի գլխավոր մարմիններն են՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը (ECOSOC), Միջազգային դատարանը։ ՄԱԿ-ն ունի նաեւ մի շարք սեփական մասնագիտացված կառույցներ՝ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար հարցերով միջազգային միջկառավարական կազմակերպությունները (UNESCO, WHO, FAO, ILO, UNIDO եւ այլն)։
Միացյալ ազգերի կազմակերպության օրը մտնում է Միացյալ ազգերի կազմակերպության շաբաթվա մեջ, որն անցկացվում է հոկտեմբերի 20-26-ը։