Այս տարի Սևանից քիչ ջուր է վերցվել, մակարդակը բարձրացել է |lragir.am|

lragir.am: Այսօրվա դրությամբ այս տարի Սևանից ոռոգման նպատակով բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ, այս տարի էլ ջրբացթողնման կարիք չի լինի, եթե լինի էլ, շատ փոքր քանակությամբ։

«Եվ ըստ էության, մենք ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չունեցանք, այլ նաև մոտ 30 մլն խմ-ով պակաս վերցրեցինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, որը նախորդ տարի ավելի վերցրել էինք։

Նաև ուզում եմ նշել, որ այս պահի դրությամբ 5 սմ-ով ավելի է Սևանա լճի մակարդակը և շատ ավելի բարձր կլիներ մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին։ Բայց, կանխատեսումներով՝ մենք կունենանք դրական հաշվեկշիռ»,- ասաց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով