Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին։ Այս մասին ՀՀ վարչապետը գրել է ֆեսյբուքյան իր էջում։
«Հյուրընկալեցի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին, ով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պրոցեսում «Պապիլոմա» վիրուսի ազդեցության հայտնաբերողն է. նաեւ մեծ դեր է ունեցել պատվաստանյութի ստեղծման գործում:
Մանրամասն քննարկում ունեցանք, որի արդյունքներով եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ անպայման պատվաստման տարեք ձեր երեխաներին:
Իմ բոլոր երեխաները ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները»: