Արաբական պետությունների լիգան շտապ ժողով է գումարելու Թուրքիայի ռազմական օպերացիայի հարցով |ermenihaber.am|

ermenihaber.am։ Եգիպտոսի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի հարավ-արևելքում Թուրքիայի ձեռնարկած ռազմական օպերացիան խիստ դատապարտելի է:

«Արաբական պետության ինքնիշխանության (սուվերենության) վրա տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ինչն անընդունելի է»:

Եգիպտոսը կոչ է արել Արաբական պետությունների լիգային շտապ ժողով գումարել՝ քննարկելու Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած ռազմական օպերացիայի հարցը:

Արաբական պետությունների լիգան ընդունել է Եգիպտոսի կոչը և անդամ երկրների արտգործնախարարների շտապ ժողով հրավիրելու որոշում կայացրել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով