aysor.am։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության առաջին հաջողությունների մասին: Գործողությունը, որը սկսվել է մեկ օր առաջ, ներառում է թուրքական ավիացիան և հրետանին:
Առաջին օրը Թուրքիայի զինված ուժերը հարվածել են 181 օբյեկտի:
«Խաղաղության աղբյուր» գործողության նպատակը Սիրիայի տարածքը Եփրատ գետից մինչև Իրաքի սահման գրավելն է՝ այն ազատվելով քրդական կազմավորումներից, որոնք Անկարան անվանում է ահաբեկչական:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ ռազմական գործողությունն ուղղված է բացառապես ահաբեկիչների, նրանց ապաստարանների և սարքավորումների ոչնչացմանը: