ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով փակ նիստ կանցկացնի |news.am|

news.am: ՄԱԿ Անվտանգության խորհուրդը վաղը Սիրիայի հարցով փակ նիստ կանցկացնի այն բանից հետո, երբ Թուրքիան ռազմական գործողություն է սկսել երկրի հյուսիս-արեւելքում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագետներին։

Նրանց խոսքերով, Անվտանգության խորհրդի 15 անդամների կողմից Սիրիայում իրավիճակի քննարկման հայց էին ներկայացրել եվրոպական հինգ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան եւ Լեհաստանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտարարելով ռազմական գործողությունների մեկնարկի մասին, չորեքշաբթի օրը նշել էր, որ դրանց նպատակը Թուրքիայի հարավային սահմանին «ահաբեկչական միջանցքի» ոչնչացումն է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով