ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի գործը «չի ջրվել». քրեական հետապնդումը շարունակվում է. ԱԱԾ պարզաբանումը

2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Ժամանակ» թերթում և «1in.am» կայքում տպագրված՝ «Քրգործը «ջրվել է» Մաշադյանի մտերիմ՝ Տրամվի պարկի Գոջիի տղայի միջամտությամբ» վերտառությամբ, չճշտված և ըստ էության ապատեղեկատվություն պարունակող հոդվածի կապակցությամբ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված թույլատրելի և հավաստի ապացույցների համակցությամբ կաշառք տված ընկերության տնօրենը և կաշառք ստացող պաշտոնատար անձը ձերբակալվել են, որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել են խոստովանական ցուցմունքներ, որոնք հետագայում պնդել են նաև առերես հարցաքննության ընթացքում:

Կատարած առերևույթ հանցավոր արարքների համար վերջիններիս, ինչպես նաև կաշառքի միջնորդին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առաջադրվել են մեղադրանքներ, իսկ որպես խափանման միջոց, հաշվի առնելով դրսևորված վարքագիծը և ընտանեական դրությունը, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից սպառողներին խաբելու հանգամանքը և պետությանը պատճառված վնասը հստակ հաշվարկելու համար, իսկ դատավարության որևէ մասնակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում չի կայացվել։

Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին, հորդորում է՝ նրա գործունեության վերաբերյալ նյութեր հրապարակելիս, օգտվել պաշտոնական աղբյուրից՝ ստացված տեղեկությունների արժանահավատությունը ճշտելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով