ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել համատեղ հայտարարություն ընդունել Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հինգշաբթի դռնփակ նիստի ընթացքում տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնում է Associated Press-ը:

Ըստ աղբյուրի՝ հայտարարության ընդունմանը դեմ են արտահայտվել ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Պատճառն այն է, որ փաստաթղթում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ նշվել է «քննադատություն» բառը:

ՄԱԿ-ում եվրոպական մի շարք երկրների մշտական ներկայացուցիչները հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել՝ Անկարային կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Ամերիկյան կողմն ավելի մեղմ դիրք է գրավել և հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում Թուրքիայի քայլը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ ասել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով