ԱԺ խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրում. օրակարգում է ԼՀԿ–ի՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու հարցը |news.am|

news.am։ Ազգային ժողովն այսօր ժամը 16։00–ին խորհրդի արտահերթ նիստ է գումարելու: Օրակարգում ընդգրկված է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Այս մասին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությանն այս օրերին հաջողվել է արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքել 36 պատգամավորի ստորագրություն: ԼՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացել էին նաև ԲՀԿ–ական պատգամավորները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով