shantnews.am: ԼՀԿ պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր աշխատողների եկամտահարկի, իսկ փաստացի՝ պետական միջոցների հաշվին ապահովել նույն աշխատողների առողջության ապահովագրությունը, մերժվեց ԱԺ տնտեսական հանձնաժողովում։
«Իմ քայլի» պատգամավորները նախ դեմ էին նման ծախս բյուջեի վրա դնելուն, ապա նաև կողմ էին, որ կառավարությունն ավելի ընդգրկուն նախագիծ ներկայացնի այս ոլորտի կարգավորումների փոփոխության վերաբերյալ։ Խմբակցության պատգամավորների դեմ ձայներով ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած նախագիծը բացասական եզրակացություն ստացավ։