tert.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան անհանգստացած չէ իր դեմ կիրառվող պատժամիջոցներով և մտադիր է շարունակել Սիրիայում «Խաղաղության ակունք» միջսահմանային գործողությունը:
«Մեր նպատակը պարզ է, և մեզ որևէ պատժամիջոց չի մտահոգում: Մեր խնդիրն է ահաբեկիչներին դուրս բերել մեր սահմանից 32 կմ հեռավորության վրա», – ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը:
Ըստ նրա՝ Անկարան «շարունակում է բանակցություններ վարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ սիրիական Մանբիջ և Քոբանի քաղաքների ճակատագրի հետ կապված»: