ՄԱԿ զեկույց. Սիրիայի հյուսիսում մոտ 100 հազար մարդիկ լքել են իրենց տները |news.am|

news.am։ Սիրիայի հյուսիսում երկիր Թուրքիայի ներխուժման պահից սկսած իրենց տները լքել են մոտ 100 հազար մարդիկ, ՄԱԿ զեկույցի տվյալներն է փոխանցում BBC-ն:

ՄԱԿ զեկույցում նշվում է, որ շատերը պատսպարվել են Հեսեքե եւ Թալ Թամփ քաղաքների դպրոցներում եւ այլ շենքերում:

Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը:

Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին:

Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով