Էրդողանը հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում |tert.am|

tert.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հետ չի կանգնի և չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, չնայած բազմաթիվ երկրների կողմից հնչած զսպվածության կոչերին: Այս մասին հայտնում է NTV-ն:

«Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավը չենք դադարեցնելու: Մենք մաքրելու ենք Եփրատի արևմուտքը, ինչպես նաև արևելքը` ահաբեկչական կազմակերպություններից, կապահովենք մեր սահմանների անվտանգությունը, ապա սիրիացիների վերադարձն իրենց բնակավայրեր:

Ով ինչ ուզում է թող խոսի, մենք կանգ չենք առնի: Մենք չենք պայքարում քրդերի դեմ, մեր պայքարն ահաբեկչական կազմակերպությունների դեմ է»,- ասել է Թուրքիայի առաջնորդը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով