pastinfo.am: Հանրապետության հրապարակում Ամուլսարի հանքի շահագործման խնդրով մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Մինչ այդ բողոքի ակցիայի մասնակիցները Միացյալ Թագավորության դեսպանատան առջև էին։
«Օդը, հողը, ընդերքը և այլն ՀՀ ժողովրդի սեփականությունն են ու թեև ՀՀ հպարտ քաղաքացիներն ունեզրկված են և չունեն մասնաբաժին ՀՀ անկախության հռչակագրով իրավականորեն իրենց անօտարելի սեփականությունից, Ամուլսարի շահագործման առումով իրենց ձայնն են բարձրացրել դրա դեմ, մենք պահանջում ենք անսալ ժողովրդի ձայնին, այլապես պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետի պնդումները, թե ՀՀ-ում կատարվել է հեղափոխություն և իշխանությունը վերադաձվել է ժողովրդին, իրականությանը չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նաև հայտնեց, որ նամակ են պատրաստվում հանձնել ՀՀ Կառավարությանն ու ՀՀ վարչապետին։