Էրդողանը պատմել է Պուտինի հետ Սիրիայի մասով խնդիրների լուծման մասին |pastinfo.am|

pastinfo.am: Թուրքիան Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունի, կապված Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, Անկարայի և Մոսկվայի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են գործել, և, հետևաբար, Ռուսաստանի հետ «ոչ մի խնդիրչկա»: «Եթե դրանք առաջ են գալիս, ապա մենք հեռազանգով կապվում ենք [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ 24 ժամվա ընթացքում և դրանից հետո համատեղ քայլեր ձեռնարկում», – ավելացրել է Էրդողանը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 13-ին, Թուրքիայի նախագահը իր երկրի ռազմական ներկայությունը Սիրիայում բացատրել էր նրանով, որ Սիրիայի կառավարությունն ի զորու չէ ինքնուրույն հակահարված տալ ահաբեկիչներին: Նա նաև քննադատել է արևմտյան երկրները՝ «Խաղաղության աղբյուրի» գործողության մեկնարկից հետո Անկարայի դեմ ուղղված սպառնալիքների պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով