Դոնալդ Թրամփը քննադատել է Հոլիվուդն՝ այն ռասիստական անվանելով |news.am|

news.am: Լիբերալ Հոլիվուդը ծայրահեղ ռասիստական է եւ լի է Ցասումով եւ Ատելությամբ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Նրանց դուր է գալիս իրենց էլիտա անվանել, բայց նրանք էլիտա չեն: Ի դեպ, մարդիկ, որոնք պայքարում են Հոլիվուդի դեմ, ավելի հաճախ հենց Էլիտա են»,- գրել է Թրամփը:

Ըստ նախագահի՝ ֆիլմերը, որոնք Հոլիվուդը նկարահանում է, քաոս են սերմանում:
«Նրանք ստեղծում են իրենց սեփական բռնությունը եւ հետո փորձում են ուրիշներին մեղադրել: Հենց նրանք են իսկական ռասիստները եւ մեծ վնաս են տալիս մեր Երկրին», – հավելել է Թրամփը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով