tert.am։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալը, գրում է Reuters գործակալությունը՝ Սպիտակ տանը հղումով:
«Վարչապետ Ջոնսոնը նախագահին տեղեկացրել է Brexit-ի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թրամփը նաև «մեծ ոգևորություն» է հայտնել Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակում Ջոնսոնի հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ: Նշվում է նաև, որ խոսակցության ընթացքում քննարկվել են առևտրին ու տնտեսությանը վերաբերող հարցեր։
«Մենք խոսեցինք Brexit-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ազատ առևտրի գործարքի մասին»,- Twitter-ում գրառում է կատարել Թրամփը: