azatutyun.am։ Օգոստոսի 15-ից Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դեպի Թուրքիա ազատ օդային միջանցք է ստացել: Նման որոշում է ընդունել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը, և այսուհետ թռիչքները Նախիջևանից դեպի Թուրքիա ու հակառակ ուղղությամբ կիրականացվեն այդ միջանցքով, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Ավելի վաղ դեպի Թուրքիա չվերթներն իրականացվել են Իրանի օդային տարածքով, նոր միջանցքի շնորհիվ թռիչքի տևողությունն ու ծախսերը, ինչպես ակնկալվում է, կկրճատվեն:
Մոտ 400-հազարանոց բնակչությամբ Նախիջևանը Ադրբեջանի կազմում ունի ինքնավարության կարգավիճակ: Սահմանակից է արևելքում՝ Հայաստանի Սյունիքի, հարավ-արևելքում՝ Վայոց ձորի, հարավում՝ Արարատի մարզերին, արևմուտքում՝ Իրանին, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային: