lragir.am: 2019 թվականի առաջին կիսամյակում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մինչև 16 տարեկան 6 անչափահաս է զոհվել: Այս տվյալ հրապարակել է Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը ճանապարհային երթևեկության վերաբերյալ ֆեյսբուքյան «Մի արեք այսպես» խմբում:
«Խմբի անդամների խնդրանքով տրամադրում ենք 2017թ-2018թ-2019թ առաջին կիսամյակների ընթացքում տեղի ունեցած մինչև 16 տարեկան անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական տվյալները.
✔️ 2017թ. առաջին կիսամյակ, 185 ՃՏՊ- 2 զոհ- 218 վիրավոր
✔️ 2018թ. առաջին կիսամյակ, 196 ՃՏՊ- 11 զոհ- 229 վիրավոր
✔️ 2019թ. առաջին կիսամյակ, 231 ՃՏՊ- 6 զոհ- 267 վիրավոր», – նշել է նա: