Էրիկ Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ սխեմա է գործել նախկինում, որի միջոցով ՋՕԸ-երը ջուր են գողացել |lragir.am|

lragir.am: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հրավիրված քննարկման ժամանակ մանրամասնել է, թե ինչ սխեմա է գործել նախկինում, որի միջոցով ՋՕԸ-երը ջուր են գողացել՝ հսկայական վնասներ հասցնելով պետությանը:

Նախարարը հիշեցրեց, որ Արփա-Սևան թունելի հիմնանորոգման և պահպանման աշխատանքները ոչ պատշաճ իրականացնելու և պետությանը 2.5 մլրդ դրամի վնաս հասցնելու մասով կա հարուցված քրեական գործ: ՋԸՕ-երի ոչ ամբողջական ուսումնասիրության արդյունքում, ըստ նախարարի, կա հարուցված քրեական գործ՝ 2.8 մլրդ դրամի վնասի չափով:

«Մոտավորապես, եթե փորձեմ բացատրել, թե ինչ համակարգ կարող էր գործել, հետևյալն է: ՋՕԸ-ն կնքում էր պայմանագիր որևէ ջրօգտագործողի հետ, որը ձևական էր, դրա պահանջարկը չկար: Ջրապահանջակը մեծացնելով, օրինակ, ստանում էին 500 մլն խմ ջրապահանաջարկ: Այնուհետև այդ ջուրը չէր մատակարարվում, քանի որ ջրօգտագործողը չկար, և այդ ջուրն արդեն վաճառվում էր ոչ օրինական ճանապարհով, ոչ թե 11 դրամով, այլ, ասենք, 5 դրամով, որևէ այլ տնտեսվարողի»,- ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով