news.am: Առնվազն 16 պաղեստինցի, ներառյալ 10 երեխա, զոհվել է իսրայելական հարվածի հետեւանքով, որը հասցվել է Գազա քաղաքի Ֆաթիմ ազ-Զահրա մզկիթին։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը։
Ականատեսների խոսքով՝ զոհերի մեծ մասը տեղահանված կանայք եւ երեխաներ են, որոնք աապստան էին գտել մզկիթում, որտեղ նաեւ դպրոցն է գտնվում, տեղեկացրել է հեռուստաալիքը։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում սրվել է ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման գրոհայինների իսրայելական տարածք ներխուժմամբ 2023թ. հոկտեմբերի 7-ին, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածներ հասցնել հատվածին եւ Լիբանանի ու Սիրիայի որոշ շրջանների, ինչից հետո ցամաքային գործողություն է սկսել անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։