ermenihaber.am: Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ»-ը (հակակառավարական զինված խմբավորում Սիրիայում) պատրաստ է Անկարային աջակցել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ իրականացվելիք ռազմական գործողությանների ընթացքում:
Հարցի վերաբերյալ խոսել է Սիրիայի ազատ բանակի խոսնակ Յուսուֆ Համուդը։
«14 հազար զինվորներ մեր տրամադրության տակ են, որ պատրաստ են Թուրքիայի բանակի հետ միասին ներխուժել Եփրատի արևելք»,- ասել է նա։
Համուդը հնարավոր գործողությունների վերաբերյալ կոնկրետ ժամկետներ չի նշել:
Նշենք նաև, որ «Սիրիայի ազատ բանակ»-ից նման հայտարարություն է հնչում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից հետո, որտեղ նա խոսել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին։