ermenihaber.am։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մամուլի ազատության վերաբերյալ զեկույց է հրապարակել։
Զեկույցում կոչ է արվել բրիտանական արտգործնախարարությանը խստորեն և հրապարակավ դատապարտել մամուլի ազատության նկատվող խախտումները Թուրքիայում։
«Թուրքիայում մամուլի ազատության հարցում լուրջ հետընթաց է գրանցվել։ Այս զեկույցի կազմմանը մասնակից այնտեղի լրագրողները լուրջ մտավախություն ունե, որ իրենց անունների կամ գաղափարների հրապարակման դեպքում անխուսափելիորեն կենթարկվեն ճնշումների», – ասված է զեկույցում։
Զեկույցի հեղինակները Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը հիշեցրել են, որ համաձայն ավստրիական Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) տվյալների՝ ներկա պահին թուրքական բանտերում 136 լրագրող կա։