Բոլթոն. Պարսից ծոցում վերջին հարձակման ժամանակ իրանական արտադրության ականներ են կիրառվել |azatutyun.am|

azatutyun.am։ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքով՝ Պարսից ծոցում նավթատար տանկերների դեմ այս ամիս իրականացված հարձակումների հեղինակը ամենայն հավանականությամբ Իրանն է: Այս մասին Բոլթոնը հայտարարել է Աբու Դաբի այցի ժամանակ:

«Գրեթե հաստատ կարող եմ պնդել, որ տանկերների դեմ իրականացված հարձակման ժամանակ կիրառվել են իրանական արտադրության ծովային ականներ», – նշել է Բոլթոնը:
Սաուդյան «Ամջադ» և «Ալ Մազրուկա», Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ա. Միշել» և նորվեգական դրոշի տակ նավարկող «Անդրեա Վիկտորի» տանկերները հարձակման էին ենթարկվել մայիսի 12-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով