ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային. Վոլքեր |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները կշարունակի տարատեսակ զենքի մատակարարումը Ուկրաինային եւ խորհրդատվություն կտրամադրի Կիեւին այդ հարցի շուրջ: Այդ մասին մայիսի 28-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը:

«Ուկրաինան, ինչպես որ աշխարհի ցանկացած այլ երկիր, ինքնապաշտպանության իրավունք ունի»,- արձանագրել Է Վոլքերը: Նա նշել Է, որ «Նահանգները պատրաստ Է բավարարել Ուկրաինայի պաշտպանության ապահովման արդարացված պահանջմունքները»:

«Մենք Ուկրաինայի հետ խորհրդատվություններ կանցկացնենք նրանց օրինական պահանջմունքների շուրջ: Մենք կպարզենք՝ ինչ միջոցներ են անհրաժեշտ նրանց տրամադրել: Բացի այդ, մենք պատրաստ ենք զենքի արատահանմանը, այսինքն՝ Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի ռազմական սարաքավորանքի գնմանը»,- ասել Է հատուկ ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով