Սոցցանցերում Էրդողանին քննադատած ընդդիմադիր գործիչը դատապատրվեց 10 տարվա ազատազրկման |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի դատարանը մոտ 10 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմության հայտնի առաջնորդներից մեկին՝ Ջանան Քաֆթանչիօղլուին՝ սոցիալական ցանցերում ահաբեկչություն քարոզելու, կառավարության ու նախագահ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու անելու համար:

Դատարանի առջև հավաքված աջակիցները բողոքի ցույցով են ընդունել դատավճիռը։ Ինքը՝ տիկին Քաֆթանչիօղլուն, պնդել է՝ իշխանությունն այս քայլերով չի կարող իրեն լռեցնել:

«Մեր երկրում քրեական գործերը հարուցվում ու քննվում են ոչ թե դատարաններում, այլ՝ նախագահական նստավայրում», – պնդել է ընդդիմադիր գործիչը: «Ուս-ուսի տված՝ պայքարենք ֆաշիզմի դեմ», – արձագանքել են ցուցարարները:

Քաֆթանչիօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջամարտիկներից է, ում աջակցությամբ էլ ընդդիմությունը ամիսներ առաջ պարտության մատնեց նախագահ Էրդողանի թեկնածուին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում:

Վերջինս պնդել է, որ բողոքարկելու է դատարանի «քաղաքական վճիռը», ինչը նշանակում է, որ մինչև վերջնական որոշումը Քաֆթանչիօղլուն կմնա ազատության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով