lragir.am։ Ուկրաինացի 24 նավաստիների փաստաբանների խմբի ներկայացուցիչ Նիկոլայ Պոլոզովը հաստատել է, որ Ուկրաինան ու Ռուսաստանն սկսել են ձերբակալված անձանց փոխանակությունը: Այս մասին հայտնում է unian.net-ը:
Ինտերֆաքսը հայտնում է, որ Մոսկվայի «Լեֆորտովո» մեկուսարանից երեք ավտոբուս է դուրս եկել, որոնց մեջ գտնվում են ուկրաինացի նավաստիները:
Միևնույն ժամանակ Կիև Բորիսպոլ օդանավակայանում վայրէջք է կարատել ռուսական Տու-204 ինքնաթիռը:
Կողմերը կփոխանակեն 35-ական ձերբակալված անձանց: