Խնդիրը միայն բնապահպանական չէ, կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ անվտանգության հետ կապված․ Տիգրան Կարապետյանը՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ |tert.am|

tert.am։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն Ամուլսարի հանքի շահագործման հետ կապած իր դիրքորոշումը չի փոխել։ Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ նշեց, որ խնդիրը միայն բնապահպանական չէ, կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ անվտանգության հետ կապված։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումը ճիշտ է, որովհետև հաշվի է առնվել բոլոր կոմպոնենտները։

«Վարչապետի կայացրած որոշումը միանշանակ ճիշտ է, բոլոր առկա ռիսկերը, որոնք միայն բնապահպանական չեն, այլ՝ տնտեսական, հաշվի են առնվել։ Բոլոր ռիսկերը, կարծիքները հաշվի առնելով էլ՝ վարչապետը կայացրել է որոշում»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանի կայացրած որոշումը չի պառակտի ԱԺ մեծամասնությունը, քանի որ խմբակցության որոշ պատգամավորներ տարակարծիք են, Տիգրան Կարապետյանը պատասխանեց․

«Մենք պետք է հարմարվենք այն մտքին, որ ՀՀ-ում ձևավորված նոր իշխանությունը չի գործում նախկին տրամաբանության մեջ։ Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ անհատ է, որն ունի սեփական կարծիք։ Սեփական կարծիք ունենալը, կարծում եմ, որ շատ լավ է, քանի որ կարծիքների ու քննարկումների արդյուքնում են ծնվում միասնական որոշումներ»։

Դիտարկմանը, թե ջերմուկցիներն ու բնապահպանները չեն հետևում վարչապետի՝ ճանապարհները բացելու հորդորին, Կարապետյանն նշեց, որ պետք է գնալ երկխոսության ճանապարհով։ Նա շեշտեց՝ ՀՀ-ում գերակա են օրենքները, բոլորը հավասար են օրենքի առաջ։

Ավելին՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով