ԱՄՆ-ը և Ռուսաստանը միջոցներ են քննարկում, որոնք թույլ կտան Սիրիային վերադառնալ «միջազգային հանրություն» |azatutyun.am|

azatutyun.am։ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետները միջոցներ են քննարկում, որոնք ի վերջո թույլ կտան Սիրիային վերադառնալ «միջազգային հանրություն»՝ քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար մի շարք քայլեր կատարելու դեպքում:

Սիրիայում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ջիմ Ջեֆրին լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստից, հավելելով՝ ՄԱԿ-ի բանաձևը «բարդ քննարկումներ» կպահանջի:

Բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, որ այս ամիս ավելի վաղ Սոչիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն է քննարկել այս հարցը և ընդգծել՝ հավատում են, որ անկեղծ մղումներ կան խնդրին լուծում գտնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով