tert.am: «Սանիթեքի» աշխատակիցները խուճապահար են` պայմանավորված նրանով, որ ընկերության ֆինանսական վիճակը շատ ծանր է և բավական ուշացումներով են աշխատավարձները տրվում: Այս մասին ասաց «Սանիթեք»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը:
«Բնականաբար այս վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ստացել այն տուրքերը, որոնք քաղաքապետարանի կողմից պետք է ստանայինք»,- նշեց նա և հավելեց, որ «Սանիթեքի» աշխատակիցները խզել են ընկերության հետ պայմանագիրը քաղաքապետարանից այլ առաջարկ ստանալու պատճառով:
Ավելին՝ tert.am-ում