shantnews.am։ Ամենակարևոր խնդիրն Ամուլսարի հարցում հետևյալն է՝ պետք է լսել ժողովրդին: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.
«Ժողովուրդը համաձայն կլինի՝ հանքը կբացեն, չի լինի՝ թող չբացեն: Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել, մենք ասում ենք՝ իշխանությունը ժողովուրդն է, պետք է ներկայացնել ժողովրդին, ասել՝ երբ կլինի համաձայնությունը, նոր շահագործել»:
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե հաշվի չառնվի ժողովրդի կարծիքը, և հանքը շահագործեն:
«Լավ բան չի լինի: Ժողովրդի կարծիքը ո՞նց կարանք հաշվի չառնենք»,- ասաց նա:
Ծառուկյանը նշեց, որ իշխանությունը ևս տեսնում է, որ խնդիրներ կան, ուստի քննարկում են ավելի մանրամասն, որ կարողանան լիարժեք ճիշտ որոշում կայացնել: ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ իշխանությունը կանգնած է խնդրի առաջ, այս խնդիրը պետք է ուսումնասիրվի, ժողովրդին ներկայացվի:
«Մեր պատգամավորները, որ ընտրված են այդ ժողովրդի կողմից, ժողովրդի կողքին պետք է լինեն՝ ժողովրդին պաշտպանելու համար, մնացածը պետք է ներկայացվի, ժողովուրդը հասկանա՝ դա վտա՞նգ է, թե՞ վտանգ չէ»,- ասաց Ծառուկյանը: