tert.am։ Հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը կմտնի լիագումար նիստերի օրակարգ․ ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նա հիշեցրեց, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանության է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, որոնք կառավարությունը նախաձեռնել էր։
«Բայց այս քառօրյա չի ներառվել, քանի որ քառօրյան բավական հագեցած էր, իսկ Հարկային օրենսգրքի թեման պետք է բավական երկար քննարկվեր, որոշվել է չներառել։
Ցանկանում եմ տնտեսվարողներին ասել, որ հանգիստ լինեն, օրինագիծը սահմանված ժամկետում ընդունվելու է»,-ասաց նա։