Եթե Էդմոն Մարուքյանը գիտի՝ ով է լինելու ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, թող ասի, էլ խորհրդի նիստ չանենք․ Հովհաննես Հովհաննիսյան |factor.am|

factor.am: Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունենալու ռեկտորրի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն, այս հարցի վերաբերյալ մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով, բայց երբ այդ տեղեկությունները տարածում է մեր ընդդիմիադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, դա ինձ համար և՛ զարմանալի է, և՛ ոչ, քանի որ հավանական թեկնածուներից մեկի հետ, որքան գիտեմ, ընկերական հարաբերություններ ունի. այս մասին այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի թեկնածուի վերաբերյալ արված գրառումներին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Եթե պարոն Մարուքյանը գիտի ով է ընտրվելու, թող միանգամից ասի՝ խորհրդի նիստ չանենք»,- ասաց Հովհաննիսյանը՝ խորհուրդ տալով զերծ մնալ համալսարանների հետ կապված քաղաքական կոնտեքստով գրառումներից։ «Որովհետև դրանցով դուք չեք նպաստում ճիշտ կրթական միջավայրի ձևավորմանը, այլ ճիշտ հակառակը»,- ասաց պատգամավորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով