ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ակցիզային դրոշմանիշների խախտումների վերաբերյալ օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Խորհրդարանի սեպտեմբերի 16-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Ակցիզային դրոշմանիշներով և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված և կամ չվերադրոշմավորված ապրանքների իրացման դեպքերը և ակցիզային դրոշմանիշների ու դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով խախտումների դեպքերն ապաքրեականացնելու նախագծով առաջարկվում է նշված խախտումները տեղափոխել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք և հարկային օրենսգիրք:

«Մինչ այս, երբ այդ ապրանքների հանրագումարը 50 հազար դրամից ավելի էր, դրանք կարգավորվում էին քրեական օրենսգրքով, որը սահմանում էր պատժամիջոց տուգանքի տեսքով: Առաջարկվում է նաև հստակ սանդղակ, թե որ հանրագումարի դեպքում, որքան տուգանք է վճարվելու»,- ասաց Մարգարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով