Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 10 թեկնածու |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի թիվ Վանեվան, Գեղարքունիք եւ Լճափ համայնքներում նշանակված համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել է 11 թեկնածու: 

Լճափում գրանցվել է համայնքի ղեկավարի 5, Վանեվանում՝ 3, Գեղարքունիքում՝ 2 թեկնածու: Գրանցված բոլոր թեկնածուներն անկուսակցականներ են, ովքեր առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Ընդ որում, նրանցից չորսը ոչ մի տեղ չեն աշխատում:

Լճափում որպես թեկնածուներ են գրանցվել համայնքի գործող ղեկավար Հայկ Սիմոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլա Սահակյանը, Լճափի միջնակարգ դպրոցի պահակ Վալտեր Գեւորգյանը, աշխատանքային հասցեներ չունեցող Արթուր Շահբազյանը եւ Արմեն Հովսեփյանը: Վանեվանում որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել ԱՁ տնօրեն Էմին Սարգսյանը, «Հայփոստ» ձեռնարկության Ծովակի մասնաճյուղի ավագ օպերատոր Իգոր Հարությունյանը, եւ աշխատանքային հասցե չունեցող Ատոմ Մկրտչյանը: Այստեղ առաջադրված չորրորդ թեկնածուն՝ Արծրուն Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել:

Գեղարքունիքում որպես համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Մեհրաբիկ Հարությունյանը:Համայնքի գործող ղեկավար Կարապետ Ասատրյանը չի առաջադրել իր թեկնածությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով