ԱՄՆ-Իրան բանակցություններ՝ Հռոմում |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հռոմ: Այսօր Իտալիայի մայրաքաղաքում նախատեսված է ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլը:

Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Օմանում՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։ Սա Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների շուրջ ամենաբարձր մակարդակով հանդիպումն էր միջուկային գործարքի տապալումից ի վեր:

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունների հաջորդ փուլն էլ տեղի կունենա Օմանի միջնորդությամբ, և որ կողմերը կկենտրոնանան բացառապես միջուկային խնդրի և պատժամիջոցների վերացման վրա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով