Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինները տանը հանկարծամահ են եղել

Ապրիլի 14-ին՝ ժամը 9։47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Նախնական տվյալներով՝ ամուսնինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից:

Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով