Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Իրանական կողմի տվյալով՝ քննարկվել են շաբաթ Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները:

Ավելի վաղ դրանք քննարկել էին նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետները: Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը նշել է, որ կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության և ՆԱՏՕ-ի ամրապնդման կարևորությունը: 

Ըստ թուրքական կողմի՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակին և Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամին: Անդրադարձ է եղել Ուկրաինայում հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով