Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետին|lragir.am|

lragir.am: Սեպտեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Ղազախստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, որի հետ ունենք պատմական և բարեկամական հարաբերություններ: Նա հավելել է, որ բարձր մակարդակում պաշտոնական հանդիպումները նոր ազդակներ են հաղորդում երկկողմ փոխգործակցությանը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին և պայմանավորվել են նոր ուղիներ փնտրել առևտրատնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար: Ղազախստանի փոխվարչապետն ընդգծել է, որ մեծ նշանակություն են տալիս կրթության զարգացմանը: Նա ասել է, որ հետաքրքրված են Թումո նորարարական կրթական ծրագրով ու մտադրություն ունեն Թումո կենտրոն ստեղծել նաև Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:

Բերդիբեկ Սապարբաևը կարևորել է նաև թվայնացման ոլորտում Հայաստանի ունեցած փորձի ուսումնասիրությունը: Այս առումով Տիգրան Ավինյանը կարևորել է ղազախական կողմի մասնակցությունը Երևանում անցակացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, որը լավ հնարավորություն կդառնա ոլորտում համագործակցության ուղիներ հարթելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով