Օմանում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների անուղղակի հանդիպումը, ըստ Թեհրանի՝ այն ընթացել է կառուցողական մթնոլորտում |azatutyun.am|

azatutyun.am: Օմանում ավարտվել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի անուղղակի բանակցությունները՝ Իրանի միջուկային ճգնաժամը կարգավորելու շուրջ։

Պաշտոնական Թեհրանը, Mehr-ի փոխանցմամբ, հայտնել է, որ իրանցի և ամերիկացի բանագնացները, Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ, «կառուցողական մթնոլորտում փոխանակել են իրենց կառավարությունների դիրքորոշումներն Իրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ անօրինական պատժամիջոցների վերացման հարցերի շուրջ»։

Արաղչին ու Ուիթքոֆը գտնվել են տարբեր սրահներում, կողմերի դիրքորոշումները փոխանցվել են Սայիդ Բադր ալ-Բուսաիդի միջնորդությամբ։

Mehr-ը նշում է, որ ավելի քան երկուսուկես ժամ տևած անուղղակի բանակցություններից հետո իրանական և ամերիկյան պատվիրակությունների ղեկավարները մի քանի րոպե դեմ առ դեմ զրուցել են՝ Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով