Մոսկվան պատրաստակամություն է հայտնել նպաստելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Բայրամով հանդիպման մասին |tert.am|

tert.am: Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում  կայացել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հանդպումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Նշվել է 3+3 Տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում փոխգործակցության շարունակականության, ինչպես նաև Կասպյան հնգյակի աշխատանքի ակտիվացման կարևորությունը։

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շրջանակի իրականացման անհրաժեշտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով