Ֆիդանը և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը:

Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները:

Նշվում է, որ նախարարները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը, Սև ծովում անվտանգության հարցերը և ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու ջանքերը: Հանդիպմանը գնահատվել են նաև Սիրիայում և Գազայի հատվածում ընթացող զարգացումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով