Բայրամովն ու Ֆիդանն Անթալիայում քննարկել են տարածաշրջանային հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ապրիլի 11-ին հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտային, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզում երկկողմ համագործակցության հարցեր։

Թուրքական կողմը հանդիման մասին դեռ չի հաղորդել։

Հայաստանի արտգործնապարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումն Անթալիայում այսօր է նախատեսված։

Նախօրեին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով