Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է մինչև 145 տոկոս |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն կրկին հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին։
Ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել բարձրացնել Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք ռեկորդային՝ 145 տոկոսի։

2025 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրեց չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը՝ սահմանելով 10 տոկոս։ Մարտի 4-ին այդ սակագինը կրկին վերանայվեց՝ հասնելով 20 տոկոսի։ Ապրիլի 2-ին Թրամփը ներկայացրեց «փոխադարձ մաքսատուրքեր» համակարգը, որի շրջանակում Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանվեց 54 տոկոս մաքսատուրք։ 

Ապրիլի 10-ին Չինաստանը պատասխանեց՝ սահմանելով 84 տոկոս մաքսատուրք ամերիկյան ապրանքների նկատմամբ։ 

Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին՝ այն հասցնելով 125 տոկոսի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով