ՀՀ ՊՆ նախարարի տեղակալը Խորվաթիայում մասնակցել է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով պետքարտուղար Տոմիսլավ Գալիչի և խորվաթական ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ընկերությունների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր։

Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով