ՌԴ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ մտքեր են փոխանակել ռազմավարական գործընկերության և դաշինքի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

«Քննարկվել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի օրակարգի առանցքային հարցերը և 2025-2026 թվականներին Ադրբեջանի նախագահության ժամանակահատվածում այդ հարթակում համատեղ աշխատանքի խնդիրները, ներառյալ՝ միավորումը եվրասիական տարածքում բազմակողմ համագործակցության ընդհանուր համակարգում ինտեգրելու համատեքստում»,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև Կասպից ծովում համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով