Ալիևը խոսել է փոքր քայլերով Հայաստանի հետ հարաբերություններում վստահություն կառուցելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համալսարաններից մեկում ընթացող «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի իր ելույթի ժամանակ դարձյալ խոսել է Հայաստանից ունեցած պահանջներից մասին՝ մասնավորապես նշելով, թե «հայտնի է՝ Բաքուն ինչ է ակնկալում Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Սահմանադրության հարցում»։ 

Ըստ Ալիևի՝ եթե ​​դրանք կատարվեն, ապա կարող է կնքվել խաղաղության պայմանագիր, և այդպիսով Հարավային Կովկասում ինտեգրված տարածաշրջան ստեղծելու համար որևէ խոչընդոտ չի մնա։

«Սակայն, եթե իրատեսորեն խոսենք, սա չի նշանակում, որ միանգամից կբարեկամանանք Հայաստանի հետ: Այս դեպքում դեռ վաղ է խոսել որոշակի տնտեսական ինտեգրացիայի մասին: Այնուամենայնիվ, կարող ենք վստահություն կառուցել՝ սկսելով փոքր քայլերից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, թե վերջերս առաջ են քաշվել որոշ նախաձեռնություններ, և իրենք սպասում են Հայաստանի դիրքորոշմանը դրանց վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով