Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ընդունել է «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին

Ապրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության շրջանակներում Եվրախորհրդարանի կարևոր դերակատարարության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով