Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն կրակոցներ, թիրախային կրակոցների մասին հաղորդվում է․ ՀՀ ՊՆ |azatutyun.am|

azatutyun.am: Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնում է՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։

Ռազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ ընդգծում է՝ «հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրելու շուրջ միջազգային հանրությունից հնչող հորդորներին ու ակնկալիքներին, սահմանին կրակոցները չեն դադարում։ Ապրիլի լույս 5-ի գիշերվանից Սյունիքի Խնածախ գյուղում կրկին լսվել են ադրբեջանական զինուժի կրակոցները։ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն «Ազատության»-ն ասել էր, որ կրակոցները նախորդ օրերին ավելի ինտենսիվ են եղել։

Անցած ամսվա վերջին էլ ադրբեջանական կողմը կրակել էր Խնածախի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն։ Պաշտպանության նախարարությունը լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով գետնին ընկած պարկուճն ու կրակոցից վնասված պատուհանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով